Վրացական ընդդիմությունը պնդում է, թե Սահակաշվիլին ատոմակայան է կառուցում
Վրացական ընդդիմությունը պնդում է, որ Ասպինձա քաղաքի Խերթվիսիի շրջանում կառուցվում է ոչ թե հիդրոէլեկտրակայան, այլ ատոմակայան: Այս մասին տեղեկացնում է «GTimes»–ը։
Երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խաղաղ ատոմը նվաճելու իր ցանկության մասին վաղուց էր խոսում, սակայն ճապոնական «Ֆուկուշիմա» ԱԷԿ-ի վթարից հետո այդ ծրագրերը հետաձգվեցին: Տեղական ընդդիմադիրներն այժմ պնդում են, թե Վրաստանում ատոմակայան, այնուամենայնիվ, կլինի: Ընդ որում` նրա կառուցման բանակցությունները տարվում են Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ:
Ինչպես «GTimes»-ին հայտնել է «Երովնուլեբի» շարժման պատվավոր նախագահ Դավիթ Սոկոլովը, բանակցությունները գաղտնի են տարվում.
«Այնտեղ արդեն իրականացվել են 50 մլն դոլարի աշխատանքներ… Աշխատանքն իրականացրել է ավստրիական ընկերությունը։ Օրերս սպասվում է արդեն շինարարությունը, սակայն վրացական կողմը պատրաստվում է հայտարարել, թե իբր դա ատոմակայան չէ, այլ հիդրոէլեկտրակայան»: