Լրահոս

18.06.2012 17:01


Հափշտակել են ոսկյա շղթա` կախազարդով

Հափշտակել են ոսկյա շղթա` կախազարդով
Հունիսի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով իրենց բնակության վայրերից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Էրիկ Ա.-ին և 1994 թ. ծնված Էդգար Ա.-ին:
Պարզվել է, որ ս/թ մայիսի 8-ին, ժամը 16.00-ին, Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում Էրիկ Ա.-ն և Էդգար Ա.-ն բացահայտ հափշտակել են 50-ամյա մի տղամարդու պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի:
Երիտասարդները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը