Լրահոս

18.06.2012 16:42


Հակերները կոտրել են Վրաստանի իշխող կուսակցության կայքը

Հակերները կոտրել են Վրաստանի իշխող կուսակցության կայքը

 «Грузия Online»-ի փոխանցմամբ՝ երեկ հակերային հարձակման է ենթարկվել Վրաստանի իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության կայքը (www.unm.ge): Այս մասին նշված է նաև կուսակցության տարածած պաշտոնական հայտարարությունում:

Հաղորդվում է, որ հակերային հարձակման ժամանակ  կարևոր հաղորդագրություններ են ոչնչացվել: Կուսակցությունը դիմել է իրավապահ մարմինների օգնությանը՝ տեղի ունեցածը հետաքննելու նպատակով:

Մի քանի ժամ ընդմիջումից հետո կուսակցության կայքը  նորից սկսել է գործել:

Այս խորագրի վերջին նյութերը