Օբամայի կնոջ նախնիները իռլանդացի ստրկատերեր են եղել
Պարզվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կնոջ` Միշելի նախնիները իռլանդացի ստրկատերեր են եղել։ Այս մասին տեղեկացնում է «Նյու Յորք Թայմզ»-ը:
Նշվում է, որ Միշել Օբամայի նախնիներից մեկը` Էնդրյու Շիլդսը, Իռլանդիայից ԱՄՆ է գաղթել 18-րդ դարում: Ավելի ուշ` 1852թ., Էնդրյուի ժառանգորդները 475 դոլարով Մելվինիա անունով մի ստրկուհու են գնել:
Հենց Մելվինիայի որդին` Դոլֆուս Շիլդսը, համարվում է Միշելի նախանախապապը: Ամերիկացի տոհմաբան Մեգան Սմոլենյակը պարզել է, որ Միշելի նախնիները Իռլանդիայի Մանեյգալ քաղաքից են սերում: