Ահմադինեժադ. «Եթե եվրոպական պետությունները Իրանին 20% հարստացված միջուկային վառելանյութ մատակարարեն, ԻԻՀ-ն ուրանի հարստացմամբ չի զբաղվի»
Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանը մինչև 20% հարստացնելու ծրագիրը, եթե Եվրոպան անհրաժեշտ միջուկային վառելիքի մատակարարում երաշխավորի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։
–Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հայտարարել է, որ եթե եվրոպական պետությունները Իրանին 20% հարստացված միջուկային վառելանյութ մատակարարեն, ԻԻՀ-ն հարստացմամբ չի զբաղվի: Նույնիսկ այսօր, եթե մեզ երաշխիք խոստանան մեր ռեակտորները 20%-անոց վառելիքով ապահովել, ոչ մի խնդիր չի լինի,–հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ում խոսքերը մեջբերում է «Ֆրանս պրես»-ը:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում արդեն մեկնարկել են բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: