Լրահոս

18.06.2012 13:35


ՀՀ ոստիկանությունից հաստատում են «Հարսնաքար»–ի ծեծկռտուքի փաստը

ՀՀ ոստիկանությունից հաստատում են «Հարսնաքար»–ի ծեծկռտուքի փաստը

Էլեկտրոնայում լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ հունիսի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, դաժան ծեծկռտուք է եղել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Ըստ այդ տեղեկատվության՝ ծեծի ենթարկվողը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն է:  Վերջինս գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ և նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկվել: Վիրահատությունը տևել է մի քանի ժամ, և նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում  է նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրան ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:

«7օր»–ը փորձել է այդ տեղեկատվությունը ճշտել։ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, դրանից բացի՝ այլ տեղեկատվություն չունեն։

ՀՀ ՊՆ–ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից էլ հաղորդել են, որ ոստիկանության տեղեկատվությանն ավելացնելու որևէ բան չունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը