Տնտեսական

18.06.2012 13:30


Հիմա էլ 7%–անոց տնտեսական աճ են խոստանում

Հիմա էլ 7%–անոց տնտեսական աճ են խոստանում

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած նորանշանակ կառավարության արտահերթ նիստի ժամանակ ներկայացվել է կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագիրը։ Որպես կառավարության առաջիկա մեկ տարվա գերխնդիր՝ Ս. Սարգսյանը նշել է 7% տնտեսական աճի ապահովումը՝ թիրախ վերցնելով աղքատության կրճատումը և իսպառ վերացումը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ավելացրել է առաջիկա հինգ տարում նվազագույն աշխատավարձի կրկնապատկումը, կենսաթոշակների բարձրացումը, 100 հազ. նոր աշխատատեղերի ստեղծումը և այլն։

Կառավարության կազմում հեղափոխական փոփոխություններ չենք արել, ինչը պայմանավորված է բարեփոխումների թափը չկոտրելու նկատառումներով, բայց սա չի նշանակում, որ հեղափոխական արդյունքներ չենք ակնկալելու կառավարությունից,–ասել է Ս. Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած նախորդ կառավարությունը հանրությանը խոստացել էր ՀՆԱ–ի տարեկան իրական աճ՝ 8-10%, սակայն երկնիշ տնտեսական անկում ունեցանք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը