Լրահոս

18.06.2012 13:00


Սպանություն Գյումրիում

Սպանություն Գյումրիում

Ոստիկանության հաղորդմամբ` հունիսի 16-ին՝ ժամը 21։30-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի մասերում սուր-ծակող կտրող գործիքից ստացած բազմակի թափանցող վերքերով Լալայան փողոցի տնակից հիվանդանոց է տեղափոխվել տնակի բնակչուհի, 1935թ. ծնված Ռ. Խաչատրյանը, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ հունիսի 17-ին՝ ժամը 05։10-ին, պարզվել է, որ հունիսի 16-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Լալայան փողոցի հիշյալ տնակի մոտ տարեց կնոջը դանակով հարվածել է 20-ամյա Հարություն Հ.-ն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Հարություն Հ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:
Հարություն Հ.-ն ձերբակալված է:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը