Լրահոս

18.06.2012 12:54


Քաղաքագետ. «Միջազգային հանրությանը պետք է հասկացնենք, որ Ադրբեջանը իրավունք չունի անգամ մի թիզ հող պահանջելու»

Քաղաքագետ. «Միջազգային հանրությանը պետք է հասկացնենք, որ Ադրբեջանը իրավունք չունի անգամ մի թիզ հող պահանջելու»

«Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին բոլոր սադրանքները պլանավորում է, որպեսզի ճնշում գործադրի թե՛Հայաստանի, թե՛ միջազգային հանրության վրա»,–այսօրվա ասուլիսին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ նշելով, թե այնքան չի կարևորորում այդ հարձակումները: «Շատ ավելի վտանգավոր է այն, որ Ադրբեջանն ուզում է բոլորի մեջ ամրապնդի այն գաղափարը, որ նա իրավունք ունի ուժով վերցնելու իր հողերը: Մենք ամեն կերպ պետք է հասկացնենք միջազգային հանրությանը, որ նա օրենքով իրավունք չունի անգամ մի թիզ հող պահանջելու»։

Ինչ վերաբերում է այսօր Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, քաղաքագետը նշեց, թե որևէ բեկումնային բան պետք չէ սպասել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը