Լրահոս

18.06.2012 12:36


Արշավինի ու հարբած ռուս պատգամավորի վեճը կարող էր ձեռնամարտի վերածվել

Արշավինի ու հարբած ռուս պատգամավորի վեճը կարող էր ձեռնամարտի վերածվել

Հունաստանի հավաքականից 0:1 հաշվով պարտվելուց հետո Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Անդրեյ Արշավինին ու Ռոման Շիրոկովին հյուրանոցում մեղադրել են ազգային շահերը ծախելու համար: Թանկարժեք հյուրանոցում կանգ առած ֆուտբոլասերները, ովքեր, ըստ երևույթին, ֆինանսապես ապահովված մարդիկ են եղել (այդ հյուրանոցում մեկ գիշերն արժե 600 եվրո), անպատվել են ՌԴ ֆուտբոլի հավաքականի անդամներին։ Այս մասին գրում է «Վզգլյադ»–ը։

Ֆուտբոլասերներն  անսթափ վիճակում են եղել։ Միջադեպի մասնակիցներից մեկը անվտանգության աշխատակիցներին նույնիսկ  ՌԴ Պետդումայի պատգամավորի վկայական է ցույց  տվել, երբ աշխատակիցները փորձել են միջամտել:

Մեղադրանքներին պատասխանել է հավաքականի ավագ Արշավինը, ով հետագայում հայտարարել է, թե  քիչ էր մնում գործը  ձեռնամարտի հասներ։

Հիշեցնենք, որ Հունաստանի հավաքականից պարտվելուց հետո ՌԴ ընտրանին զրկվել է «Եվրո–2012»-ում պայքարը շարունակելու հնարավորությունից, թեև մրցաշարը  բավական հաջող էր սկսել։ Շատերը ռուսների կրած վերջին պարտությունը սենսացիոն են որակել։

Այս խորագրի վերջին նյութերը