Լրահոս

18.06.2012 12:19


Դավիթ Նալբանդյանն իր երկրպագուներից ներողություն է խնդրում

Դավիթ Նալբանդյանն իր երկրպագուներից ներողություն է խնդրում

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ով Լոնդոնում եզրափակիչ մրցաշարի ժամանակ որակազրկվել է ոչմարզական վարքագծի պատճառով, անզուսպ պահվածքի համար իր երկրպագուներից ներողություն է խնդրել:

«Queen’s Club»–ի եզրափակչում նա հանդիպում էր խորվաթ Մարին Չիլիչի հետ: Բաց թողնելով փոխանցումը երկրորդ սեթի 7-րդ գեյմում՝ Նալբանդյանը ոտքով հրել էր գովազդային վահանակը, որը անմիջապես գծային մրցավարի աթոռի մոտ էր, և վնասել էր մրցավարի ոտքը: Խաղի գլխավոր մրցավարը դրանից հետո անհապաղ դադարեցրել էր խաղն ու  Նալբանդյանին որակազրկել:

 «Ես ափսոսում եմ, որ արեցի դա: Այդ պահին ես շատ վրդովված էի ինքս ինձ վրա, երբեմն նման զգացմունքները դժվար է վերահսկել: Ես համաձայն եմ, որ սարսափելի սխալ եմ գործել, սակայն բոլորն են սխալներ թույլ տալիս: Ես չէի ցանկանա, որ ամեն ինչ հենց այսպես ավարտվեր: Ներողություն եմ խնդրում բոլոր երկրպագուներից»,-ասել է Նալբանդյանը պարգևատրման արարողության ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը