Լրահոս

18.06.2012 11:19


Թուրքիայում Գյուլբենկյանի տունը կդառնա բուտիկ–հյուրանոց

Թուրքիայում Գյուլբենկյանի տունը կդառնա բուտիկ–հյուրանոց

Թուրքիայի Քայսերի քաղաքում վաճառվել է հայազգի բարեգործ, իր ժամանակի մեծահարուստներից Գալուստ Գյուլբենկյանի տունը: Տան նոր տերը` Նեջիփ Դինչերը, մտադիր է այն բուտիկ-հյուրանոց դարձնել: Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Սաբահ» օրաթերթից։

Թերթը նշում է, որ Օսմանյան կայսրության օրոք ամենահարուստ հայերից մեկը համարվող Գալուստ Գյուլբենկյանի առանձնատան վերակառուցումը կսկսվի, հենց որ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը թույլտվություն տա: Նոր տերը խոստացել է, որ շինությունը չի կորցնելու նախնական տեսքը, և դրա վերակառուցման համար ծախսվելու է 900 հազ. թուրքական լիրա: Նա խոստացել է նաև, որ առանձնատան անունը «Գյուլբենկյան» է մնալու:

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, ճարտարապետ Գևորգ Օզքարագյոզը գոհ է որոշումից, քանի որ շինության պատմական տեսքը չի խախտվելու:

–Տարածաշրջանում տասնյակ առանձնատներ են քանդվել: Այս կերպ շինությունը կանգուն կմնա, դա պատմական ձեռքբերում է,–ասել է նա:

Նշենք, որ 1800-ականներին կառուցված շինության վերնահարկն ամբողջությամբ քանդվել է:

Այս խորագրի վերջին նյութերը