Լրահոս

18.06.2012 11:18


Վարչապետը ներկայացրել է նորանշանակ բոլոր նախարարներին

Վարչապետը ներկայացրել է նորանշանակ բոլոր նախարարներին

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Քաղաքաշինության նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանին։  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիա մտնելուց հրաժարվելուց հետո այս պաշտոնը ՀՀԿ–ն որոշել է հանձնել ՕԵԿ–ին։

Վարչապետը ներկայցրել է նաև Սպորտի և երիտասարդության հարցերի անկուսակցական նախարար Հրաչյա Ռոստոմյանին։ Տիգրան Սարգսյանը նրա մասին ասել է՝ թեև երիտասարդ է, բայց մեծ փորձառություն ունի սպորտի ասպարեզում:

Առողջապահության նորանշանակ նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դերենիկ Դումանյանն էլ մտադիր է համակարգն այնպես բարեփոխել, որ մարդիկ չվախենան հիվանդանալուց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը