Լրահոս

18.06.2012 09:53


Ընկել է Արփա գետը

Ընկել է Արփա գետը

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ի երեկոյան Արփա գետը մարդ է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Վայք քաղաքի բնակիչ` 1983թ. ծնված Եղիշե Ա.-ն «Կամշալու» կոչվող հանդամասում ընկել է ծառից:

Հրշեջ-փրկարարները տղամարդուն անշարժացրել և պատգարակով մոտեցրել են (մոտ 300 մ) «1-03» ծառայության բրիգադին, որի օգնությամբ էլ նա տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը