Լրահոս

17.06.2012 12:45


Այսօր Գյումրիում կկայանա 2–սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը

Այսօր Գյումրիում  կկայանա 2–սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը

Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող բնակարանների բաշխման հերթական վիճակահանությունը կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 12-ին, Գյումրու Անի թաղամասի թիվ 11 դպրոցի դահլիճում, որի ընթացքում երկրաշարժի հետևանքով անօթևան, հերթացուցակում հաշվառված և բնակբաշխման հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված ընտանիքներին, ըստ իրենց արտոնությունների և հերթական համարների, կբաշխվեն  528 հատ 2–սենյականոցները: Անօթևանների հերթացուցակի առավել վերին հերթական համարներում ընդգրկված և կրկին շահառու ճանաչված մնացած ընտանիքներին բնակարանների կբաշխվեն հաջորդ փուլում:

 

 «Շիրակ կենտրոնը» ինչպես նախորդ վիճակահանությունների ընթացքում, այս անգամ ևս հեռախոսազանգերի և հեռուստահայտարարությունների միջոցով շահառուներին իրազեկել է վիճակահանության կարգի և անցկացման ժամանակացույցի մասին, այդ թվում՝ www.shirakcentre.org վեբ կայքում կտեղադրվի բոլոր 2–սենյականոց բնակարանների վիճակահանությանը մասնակցելու իրավունք ստացած ընտանիքների ցուցակները: Ինչպես նաև ամբողջական մոնիտորինգի է ենթարկելու բնակարանների հատկացման գործընթացը, առցանց հեռարձակելու է ամբողջ վիճակահանության ընթացքը, նաև տեսաձայնագրելու և համացանցում է տեղադրելու բնակարանների վիճակահանությունների ողջ ընթացքի տեսագրությունները՝ առանց կրճատումների:

Վերջում ավելացնենք, որ Գյումրիում 2012թ. շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով, այդ թվում` 1–սենյականոց` 640 բնակարան, 2–սենյականոց` 528 բնակարան, 3–սենյականոց` 464 և 4–սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4–սենյականոց բնակարաններ չեն կառուցվել:

 «Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը