Հանրապետությունից 9,7 հազ.–ով ավելի մարդ է մեկնել, քան ժամանել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9,7 հազ.–ով կամ 20,4%-ով և կազմել -57,3 հազ. մարդ:
Ապրիլին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 29,2 հազ. մարդ նախորդ տարվա ապրիլի 27,2 հազ.–ի դիմաց:
2012թ. հունվար-ապրիլ ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 51,7 հազ. մարդով կամ 5,3%-ով և կազմել 1033,0 հազար մարդ:
Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45,3%: