Լրահոս

16.06.2012 10:50


Վատիկանում անհետացել է Հռոմի պապի անձնական հաքերը

Վատիկանում անհետացել է Հռոմի պապի անձնական հաքերը

Մի քանի օր առաջ Վատիկանում, տարօրինակ հանգամանքներում, անհետացել է նախկին հաքերը, ով Վատիկանում կատարում էր համակարգչային գլխավոր մասնագետի պարտականությունները։

Նրան անվանում են «Պապի ինժեներ»։ Նրա մոտ են եղել Վատիկանի համակարգչային  համակարգի մուտքի բոլոր գաղտնաբառերը։ «La Repubblica»–ն գրում է, որ «Պապի ինժեները»  գիտեր բազմաթիվ գաղտնիքներ, այդ թվում՝ Սուրբ գահի գաղտնի փաստաթղթերի աղմուկ հանած հրապարակման մանրամասները։ Ըստ պարբերականի՝ 36-ամյա հաքերը Վատիկանի նկուղներում գտնվող համակարգչային ժամանակակից կենտրոնի համար ստեղծել է «Firewall» պաշտպանիչ համակարգը
Վատիկանում գիտեն, որ խոսքը  եզակի մասնագետի մասին է, որ  ցանկացած պահի կարող է կոտրել համակարգն ու տիրապետել հույժ գաղնի տեղեկությունների։ Ընդ որում, սուրբ պատերի ներսում գնտվողներից շատերին նրա անունը հայտնի չէ։

Այս խորագրի վերջին նյութերը