Լրահոս

16.06.2012 10:12


Հնդկաստանում զբոսաշրջային ավտոբուս է վթարի ենթարկվել. 27 զոհ

Հնդկաստանում զբոսաշրջային ավտոբուս է վթարի ենթարկվել. 27 զոհ

Երեկ Հնդկաստանի ժամանակով ուշ գիշերին՝ ժամը 02։00-ին, հնդկական Սոլապուր քաղաքում խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել։ Մասնավոր զբոսաշրջային ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի տրապետումը, որը դուրս է եկել ճամփեզրից ու դեպի ձորը գլորվել: Պատահարի հետևանքով առնվազն 27 մարդ զոհվել է, ևս 12-ը՝ վնասվածք ստացել։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։

Ավտոբուսն ուղևորվելիս եղել է Շիրդի քաղաք։ Տեղական ոստիկանությունից հայտնել են, որ զոհերի թիվն առաջիկայում կարող է աճել։

 Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում։

Այս խորագրի վերջին նյութերը