Լրահոս

16.06.2012 10:07


Եգիպտոսում սկսվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Եգիպտոսում սկսվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Այսօր Եգիպտոսում սկսվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:  Պետության ղեկավարի պաշտոնին են հավակնում Մոհամեդ Մուրսին՝ «Մուսուլման եղբայրների» առաջնորդը, և Ահմեդ Շաֆիկը, որը տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարության կազմում էր: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

Հունիսի 16-17-ի ընտրությունները տեղի կունենան խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր համարելու և խորհրդարանը ցրելու պայմաններում:

Երկու թեկնածուների առկայությունն առաջացնում է  ձախականների և կենտրոնամետների դժգոհությունը: Մի ստվար զանգված խոսում է այն մասին, թե  ավելի լավ է բոյկոտել ընտրությունները կամ քվեաթերթիկը փչացնել, քան աջակցել Մուբարաքի նախագահության ժամանակ  վարչապետ եղած Շաֆիկին կամ «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մոհամեդ Մուրսիին։

Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Եգիպտոսում կարող են սկսվել խռովություններ` կապված Սահմանադրական դատարանի  վերջին որոշումների հետ:

Հիշեցնենք, որ «Մուսուլման եղբայրները» ավելի վաղ հայտարարություն են տարածել, թե եթե երկրորդ փուլն անցնի կեղծիքներով, ու Եգիպտոսում հաստատվի, ըստ իրենց, Մուբարաքի դրածո Շաֆիկը, ապա իրենք նոր հեղափոխություն կկազմակերպեն։

Այս խորագրի վերջին նյութերը