Քաղաքական

15.06.2012 22:00


ՀՀԿ-ն որոշեց կառավարության կազմը

ՀՀԿ-ն որոշեց կառավարության կազմը

Ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ հաստատվել է կառավարության կազմը: Այն առաջարկել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, և միաձայն ընդունվել է: Այսպիսով, ՀՀԿ-ական նախկին նախարարները շարունակելու են պաշտոնավարել, իսկ Առողջապահության նախարարի պաշտոնի համար առաջադրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը, Կապի և տրանսպորտի նախարար՝ Գագիկ Բեգլարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` ներկայիս փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի անունը հայտնի կդառնա կառավարության առաջիկա նիստին: ՀՀԿ-ն որոշել է այս պաշտոնում անկուսակցական նախարարի նշանակել: ՀՀԿ մամուլի խոսնակը չի բացառել, որ դա կլինի Հայասատնի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը կմնա պատգամավոր:

Որպես քաղաքաշինության նախարարի թեկնածուի՝ ՕԵԿ-ը երաշխավորել է ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադևոսյանի, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում` Սերգո Կարապետյանի թեկնածությունները:

Փաստորեն պատկերն այսպիսին է.

Տարածքային կառավարման նախարար և փոխվարչապետ` Արմեն Գևորգյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան

Առողջապահության նախարար` Դերենիկ Դումանյան

Արդարադատության նախարար` Հրայր Թովմասյան

Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան

Բնապահպանության նախարար` Արամ Հարությունյան

Էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դավթյան

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան

Կրթության եւ գիտության նախարար` Արմեն Աշոտյան

Մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյան

Պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյան

Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան

Տրանսպորտի և կապի նախարար` Գագիկ Բեգլարյան

Ֆինանսների նախարար` Վաչե Գաբրիելյան:

Մարզպետների և փոխնախարարների հարցը չի քննարկվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը