Լրահոս

15.06.2012 17:30


«Գրկի՛ր ինձ» և կստանաս զովացուցիչ ըմպելիք. «Coca Cola»–ի նոր նախագիծը Սինգապուրում (տեսանյութ)

«Գրկի՛ր ինձ» և կստանաս զովացուցիչ ըմպելիք. «Coca Cola»–ի նոր նախագիծը Սինգապուրում (տեսանյութ)

 Սինգապուրի ազգային համալսարանի տարածքում հայտնվել է գազավորված ըմպելիքներով արտասովոր սարք: Արտաքնապես այն ոչնչով չի տարբերվում սովորական ավտոմատներից, բացի գրառումից՝ «Գրկի՛ր ինձ»: Ինչպես գրում է «Kedem»-ը, մեկ շիշ կոլա ցանկացողները ոչ թե պետք է մետաղադրամ գցեն ավտոմատի մեջ, այլ գրկեն այն:

«Բաց երջանկություն» անվանումով «Coca Cola»-ի նոր նախագծի նպատակը երիտասարդների շրջանում դրական հույզերի արթնացումն է: Ուսանողների շրջանում այն մեծ աշխուժություն է առաջացրել:

Այս խորագրի վերջին նյութերը