Անհայտ բարերարը բնակարան նվիրեց անապահով ընտանիքին
Գյումրեցի անօթևան բազմաթիվ ընտանիքների ծանր սոցիալական ապրելակերպի մասին «Շիրակ կենտրոնի» պատմող տեսանյութերը շարունակում են աննախադեպ արձագանք գտնել Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ բարերարների կողմից:
Նախորդ ամիս www.shirakcentre.org և հայաստանյան մի շարք առաջատար կայքերում «Գյումրիում աղքատ ընտանիքները նույնիսկ տնակում են վարձով ապրում» http://shirakcentre.org/hy/news/1645-shirak-centre-ngo տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո կազմակերպության աշխատակիցների հետ կապվեցին մի շարք բարերարներ և հայտնեցին իրենց ցանկությունը օգնելու այդ ընտանիքին:
Իսկ նախորդ շաբաթ հերթական անհայտ բարերարը երեք մանկահասակ երեխաների միայնակ մայր, տնակում վարձով բնակվող Գոհար Հովհաննիսյանի ընտանիքին նվիրաբերեց նորակառույց և հարմարավետ մեկ սենյականոց բնակարան, այս ընտանիքի անդամներին մեկ այլ բարերար անցած շաբաթ ապահովվել էր հագուստով:
Նշենք, որ տնակներում ապրող անօթևան ընտանիքների մասին «Շիրակ կենտրոնի» անցած 10 ամիսների ընթացքում պատրաստած տեսանյութերից հետո անօթևան և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա 9 ընտանիքներ արդեն իսկ դարձել են բնակարանատերեր: Իսկ անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով «Միասին կարող ենք փոխել նրանց ճակատագիրը» http://shirakcentre.org/hy/announcements/1563-shirak-centre-ngo խորագիրը կրող նախանձեռնության արդյունքում տասնյակ ընտանիքներ ապահովվել են վառելափայտով, մի շարք ծնողազուրկ երեխաների արտերկրի բարերաների կողմից տրամադրվել է միանվագ և ամենամսյա դրամական աջակցություն, մի քանի տասնյակ ընտանիքների էլ` զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ, գրենական պարագաներ ու կենցաղային իրեր:
Այսօր անհայտ բարերարի կողմից բնակարան նվեր ստացած Գոհար Հովհաննիսյանը երեք երեխաների հետ միասին այցելեց «Շիրակ կենտրոնի» գրասենյակ և իր շնորհակալությունն ու երախտիքի խոսքը հղեց ինչպես կազմակերպությանը, այնպես էլ բարերարներին:
«Շիրակ կենտրոնը» իր երախտագիտություննէհայտնումինչպեսայսանհայտ, այնպեսէլմյուսբոլորբարեգործներին:

«Շիրակ կենտրոնը» իր երախտագիտությունն է հայտնում ինչպես այս անհայտ, այնպես էլ մյուս բոլոր բարեգործներին: