Հունիսի 14-ին՝ ժամը 16։15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում Դավիթաշեն 3-րդ թաղամասի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ իր տան 2-րդ հարկում գող է բռնել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին նույն օրը՝ ժամը 16։30-ին, տանտիրուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում, իր տան 2-րդ հարկից տարօրինակ ձայներ է լսել և բարձրանալով` նկատել է անծանոթ երիտասարդի, որը փորձել էր ննջասենյակից գողություն կատարել, սակայն չհասցնելով ոչինչ գողանալ՝ բռնվել է իրենց կողմից:
Բերման ենթարկված, 1978թ. ծնված Արայիկ Բ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, բաց դռնից մտել է տուն, աննկատ բարձրացել 2-րդ հարկ և փորձել է ննջասենյակից գողություն կատարել, սակայն, հանցագործությունն ավարտին չհասցնելով, բռնվել է տանտերերի կողմից:
Տանտերերի ձեռքով