Լրահոս

15.06.2012 16:01


Օբաման մոռացել է վճարել խորովածի համար

Օբաման մոռացել է վճարել խորովածի համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնվել է անհարմար վիճակում. նա մի քանի տեղացիների հրավիրել է ճաշի, բայց ռեստորանից հեռացել է առանց խորովածի համար վճարելու: Ռեստորանի սեփականատերերը, իհարկե, աղմուկ  չեն բարձրացրել. նրանք պարզապես դիմել են նախագահի աշխատակազմին` խնդրելով վճարել հաշիվը: Այս մասին տեղեկացնում է «Լայֆ նյուս»–ը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 13-ին, երբ երկրի ղեկավարը գնացել է «Kenny`s BBQ» անվանումը կրող ռեստորան, որը գտնվում է Վաշինգտոնում` Կապիտոլիումի բլրի վրա: Նախագահը հրավիրել է տեղի մի քանի բնակիչների` երկու զինվորականի և երկու վարսավիրի, որպեսզի  Հոր օրվա նախաշեմին իր ընտրողների հետ անկաշկանդ զրույց անցկացնի: ԱՄՆ-ում Հոր օրը նշում են հունիսի 17-ին։

Ընդհանուր առմամբ, նախագահն ու նրան ուղեկցողներն ընդամենը 55,58 դոլարի ուտեստներ են պատվիրել, սակայն բոլորն էլ են ռեստորանից դուրս են եկել առանց վճարելու:

«Խուլիգանների» սխալն ուղղվել է նույն օրը՝ նախագահի աշխատակազմի միջոցով:

Այս խորագրի վերջին նյութերը