Մեկնարկել է 5-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը
Հունիսի 15-ին և 16-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Smart Country-թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 15-ին։
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։
Ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:
Այս տարի ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակում գրանցվել է մասնակից կազմակերպությունների մոտ 48% աճ: Եթե 2011թ. ֆորումին մասնակցում էին շուրջ 40 կազմակերպություններ, ապա այս տարի` 59, որից 38-ը տեղական, իսկ 21 արտասահմանյան:
Ֆորումի ընթացքում տեղական տեխնոլոգիական լուծումները գործարար այցելուներին կցուցադրեն «ԱրմենՏել», «Ի-վորկս», «Իննովեյթիվ Գրինհաուս», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս», «Վեբեքս Թեքնոլոջիս», «Գուդ Լայն», «Գրիման», «ՔիՍոլուշնզ», «Սպրինտ», «Պարադոքս», «Լայմ Տեխ» ընկերությունները, «Դ-Լինկ Ինտերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, Տելեբժշկության հայկական ասոցիացիան, Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը, «ՌԻԵՏՈՒՄՈՒ ԲԱՆԿԱ» բաժնետիրական ընկերության ներկայացուցչությունը և այլն, իսկ պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները կներկայացնեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, Էլեկտրոնային ռեգիստրը (e-registor.am համակարգ), Պաշտոնական Տեղեկագիրը: