Լրահոս

15.06.2012 15:15


Հղիության արհեստական ընդհատման պատճառով մեր երկրում 1400 աղջիկ երեխա չի ծնվել

Հղիության արհեստական ընդհատման պատճառով մեր երկրում 1400 աղջիկ երեխա չի ծնվել

Հայաստանն այն 10 երկրների շարքում է, որտեղ տասնամյակներ շարունակ նկատվում է նորածին տղաների թվի աճ: Հենց այս հանգամանքն էլ փորձագետ Քրիստոֆ Գիլմոտոնին բերել է Հայաստան՝ ուսումնասիրելու  պտղի սեռի պատճառով հղիության արհեստական ընդհատումների խնդրը։ Պարզվել է, որ մեր երկրում 115-117 տղային ընկնում է 100 աղջիկ, ու այս խնդիրն ունեն նաև Ադրբեջանը և Վրաստանը։ Ընդ որում, առաջին երեխայի դեպքում սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեպքերը տարածված չեն, այն հիմնականում նկատվում է երրորդ և չորրորդ երեխայի դեպքում։

Ոսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ վերջին հինգ տարում պտղի սեռով պայմանավորված հղիությունն արհեստականորեն դադարեցրելու հետևանքով 1400 աղջիկ երեխա չի ծնվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը