Ալեքսանդր Արզումանյան. «Այստեղ կա քաղաքական դրդապատճառ»
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը մեկ այլ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը համարում է քաղաքական պատվեր: Արզումանյանը, որն այդ հոդվածով ազատազրկվել է, «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում ասել է՝ ինքն ու իր ընկերներն անելու են ամեն ինչ, որ Օսկանյանը քաղբանտարկյալ չդառնա.
– Ես՝ որպես մի քանի անգամ քաղբանտարկյալ եղած մարդ, մշտապես պայքարել եմ, որ քաղբանտարկյալներ չլինեն Հայաստանում: Վստահ եմ, որ ես և իմ ընկերներն ամեն ինչ կանենք, որ պարոն Օսկանյանը չհամալրի քաղբանտարկյալների շարքերը:
Անդրադառնալով Օսկանյանի դեմ մեղադրանքի քաղաքական ենթատեքստին ու մեկնաբանելով իր ու Օսկանյանի գործերի նմանության փաստը՝ Արզումանյանն ասել է.
-Հանգամանքներին, գործին ծանոթ չլինելով՝ մի բան ինձ համար ակնհայտ է՝ որ այստեղ կա քաղաքական դրդապատճառ, և հետապնդումը քաղաքական բնույթի է: Այստեղ ես որևէ կասկած չունեմ: Սակայն սա այն է, ինչ մենք ունենք: Այո՛, իմ նկատմամբ նույնպես հարուցվել էր գործ նույն հոդվածով, և այն դեռ կարճված չէ: Իմ հայցն այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է, մտել է վճիռ կայացնելու փուլ, և վստահ եմ, որ շատ շուտով կլինի վճիռը: Հիմա իրավիճակն իրոք տարբերվում է հինգ տարի առաջվա իրավիճակից: Այն ժամանակ ընդամենը իմ թիմը և իմ հարազատներն էին ձայն բարձրացնում, խոսում այդ մասին: Այսօր պարոն Օսկանյանը, փառք Աստծո, հնարավորություն ունի ամեն օր եթերով իր տեսակետը հասցնելու, դա էլ հնգամյա պայքարի հետևանք է, որ այսօր այդ քննարկումը դրվում է շատ ավելի բաց: Ես զրկված եմ եղել որևէ բան ասելու հնարավորությունից: Վստահ եմ՝ պարոն Օսկանյանը կշարունակի օգտվել մեդիայի հնարավորություններից: Ավելին՝ նա ներկայացնում է շատ բազմաքանակ կուսակցություն և ազդեցիկ կուսակցություն: