Քաղաքական

15.06.2012 13:04


Սալբի Ղազարյանը ևս հրաժարվել է ԱԱԾ–ում ցուցմունք տալ

Սալբի Ղազարյանը ևս հրաժարվել է ԱԱԾ–ում ցուցմունք տալ

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ փողերի լվացման մեղարդանքով հայտնի քրեական գործի շրջանակներում։ Հարցաքննությունը տևել է մոտ մեկ ժամ և, ինչպես «7օր»–ի հետ զրույցում Սալբի Ղազարյանն է ասել, թեև իրեն հրավիրել էին որպես վկա, բայց ինքն ընդգծել է՝ ԱԱԾ–ի հայտարարության մեջ հստակ ասվել է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը խախտումներ է կատարել, հետևաբար այստեղ արդեն վկայության հարց չէ, այլ իրենք որպես կասկածյալ կամ մեղադրյալ են։

–Օգտվելով իմ իրավունքից՝ ես ասացի, որ իբրև վկա ցուցմունք չեմ տալու։ Չգիտեմ՝ կրկին կկանչե՞ն, թե՞ ոչ, չգիտեմ՝ հաջորդ քայլը ո՞րն է, բայց սա քաղաքական ճնշման ձև է,–մեր կայքին ասել է Ս. Ղազարյանը։

Նա ավելացրել է, որ ոչ միայն Վարդան Օսկանյանի և նվիրատուի գործարքի մասին է խոսքը, այլ նաև «Սիվիլիթասի» հաշվետվության, և փաստորեն՝ սա հստակ ճնշում է նաև հատկապես «ՍիվիլՆեթ» լրատվական այլընտրանքային միջոցի վրա։ 

Ի դեպ, նշենք, որ «Սիվիլիթաս»–ի այսօր տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ  հիմնադրամը շնորհակալություն է հայտնում նաև Էդուարդո Էռնեկյանին, ով օրերս Սիվիլիթասին տրամադրել է 150 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն։

Սալբի Ղազարյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը