Հայաստանում մարդիկ կան, ովքեր ամեն ինչ գիտեն: Գիտեն թե Հայաստանում կատարվող ամեն ինչի և թե տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող ամեն մի բացահայտ ու գաղտնի անցուդարձի մասին: Այդ մարդկանց թվին է պատկանում նաեւ, ոչ անհայտ, Իգոր Մուրադյանը: Եւ որովհետեւ ինքը ամեն ինչ գիտի, իսկ ուրիշները ոչինչ չգիտեն նա իր պարտքն է համարում ոչ միայն քամահրաբար գնահատել բոլորին, այլեւ որոշել, թե ով ինչ պետք է անի, որ չի անում: Հատուկ գայթակղություն չունենալով սույն տեսաբանի մտքի գոհարները ներկայացնելու, կատարեմ մեկ փոքրիկ մեջբերում` վերն ասվածն ապացուցելու համար: 2011 թվականի սեպտեմբերի 8-ին, հանդես գալով լրագրողների առաջ Իգոր Մուրադյանն ասում է «Մեր էլիտան ընդհանրապես չի հասկանում, թե ինչպես է զարգանում աշխարհը, իսկ ամենակրթված մարդիկ, որոնք իրենց դասում են ինտելիգենցիային, իրենք էլ դժվարությամբ են հասկացել աշխարհի հիմնական կենտրոնների շահերը»:
Ինչպես տեսաք մարդուն դժվար է մեղադրել ինքնագոհ ամբարտավանության պակասի մեջ: Եւ ի դեպ սա միակ օրինակը չէ:
Իգոր Մուրադյանի մշտական թիրախներից մեկն էլ Դաշնակցություն կուսակցությունն է: Խիստ մտահոգ լինելով այս կուսակցության ճակատագրով ու անելիքների հարցով մեծ տեսաբանը թե «բացահայտում է» կուսակցության ներքին □արատները□ եւ թե շանտաժի դիմելով, փորձում է պարտադրել, որ Դաշնակցությունն անի այն ինչ իր կարծիքով կուսակցությունը պետք է անի: Մեղմ ասած շատ միամիտ ցանկություն չէ՞ որեւէ կազմակերպության վարկաբեկելով պարտադրել, որ նա շարժվի քո ուզածով: Ընդ որում պարոն Մուրադյանի գաղափարա-քարոզչական թիրախները նույնքան հին են, որքան բոլոր այն հակադաշնակցականներինը, ովքեր վաղուց հայտնվել են պատմության աղբանոցում:
Արդեն մոտ մեկուկես տասնամյակ Իգոր Մուրադյանը հայտարարում է, թե Դաշնակցության ղեկավարությունը հեռացել է այս կուսակցության արժեհամակարգից եւ խիստ մտահոգ ու բորբոքված շարքերը շատ շուտով հեղափոխություն են անելու կուսակցության ներսում: Անցնող տարիներին, Իգոր Մուրադյանի բանդագուշանքներից ոչ մեկը չիրականացավ, ինչը կարելի է համարել իր □ճշմարտությունները□ հերքող լավագույն փաստարկ, բայց փոխարեն սսկվելու Իգորը շարունակում է նույն եռանդով պտտեցնել փչացած ձայնասկավառակը: Իգոր Մուրադյանն, օրինակ ամեն անգամ որոշում է, թե Ղարաբաղում նախագահի որ թեկնածուին պետք է սատարի Դաշնակցությունը եւ երբ կուսակցությունը նրա որոշումով չի շարժվում նա մի տեւական ժամանակ զլում է իր նվագարկիչը: Ահավասիկ այժմ էլ նրան հունից հանել է այն, որ Արցախի ՀՅԴ կառույցը հայտարարել է գալիք ընտրություններում, գործող նախագահ Բակո Սահակյանին պաշտպանելու մասին: Հավանաբար ցանկանալով շարքերին մղել կուսակցական ղեկավարության եւ կայացված որոշման դեմ, նա հայտարարում է, թե այս որոշմանը շարքերը խիստ դեմ են: Արցախի ՀՅԴ կազմակերպության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հարցազրույցով հավելյալ բացատրություն էր տվել, թե ինչու են որոշել պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը: ԼՂՀ հարցի վերաբերյալ Բակո Սահակյանի արտահայտած դիրքորոշումները հիմնականում արտահայտում են այս հարցում Դաշնակցության սպասելիքները: Բակո Սահակյանը կողմ է նաեւ ազատագրված տարածքների բնակեցման գաղափարին եւ ինչպես այս, նույնպես եւ այլ առիթներով Դաշնակցության հետ մասնակցել է տարբեր ձեւաչափի քննարկումների: Կարելի է ենթադրել որ, նախագահի վերընտրության դեպքում, համահայկական նշանակության այս խնդիրների շուրջ, թե մոտեցումները չեն փոխվի, եւ թե կշարունակվեն կուսակցություն-ԼՂՀ իշխանություն արդյունավետ փոխշփումները: Արդյո՞ք սրանք հիմնավոր պատճառներ չեն, որպեսզի կուսակցությունը որոշի սատարել մեկին:
Ամբողջ աշխարհում դաշնակցական կառույցները տվյալ որոշումը, ընդունեցին ի գիտություն, իսկ Դաշնակցության հետ կապ չունեցող Ի. Մուրադյանը խառնվեց իրար:
Իգոր Մուրադյանը, ՀՅԴ-ին սեւացնելու համար, հայտարարում է, թե այս կուսակցությունն այլեւս գոյություն չունի: Եթե գոյություն չունի, ապա ավելի ճիշտ չէր լինի, եթե մեծ տեսաբանը հուզվեր իր մասշտաբներին համապատասխան, գլոբալ հարցերի առիթով: Իգոր Մուրադյանն ասում է, թե Դաշնակցությունը ընտրություններում հինգ տոկոս էլ չի հավաքել: Հետաքրքրական է, որ նա խոսք չի ասում երկրի վարկին ու ապագային վնաս բերած խայտառակ ընտրությունների մասին, բայց հարկ է համարում ասելու բաներ, որոնք թերեւս հաճո կարող են լինել իշխանության քիմքին: Եվ նման պահվածքը, երեւի ոչ պատահականորեն, ոմանց առիթ է տալիս պարոն Մուրադյանի անունը դնել իշխանական դհոլների ցուցակում:
Ինչպես բոլորն են վկա Դաշնակցությունը թե այս թե նմանատիպ ցեխարձակումներին հազվադեպ է արձագանքում: Պատճառն այն է, որ դրանց մեծ նշանակություն չի տրվում: Այս մասին լավ կլիներ հասկանար Իգոր Մուրադյանը եւ ոչ միայն նա: Հաճախ հայհոյանքը վնաս չի բերում հասցեատիրոջը, բայց վարկաբեկում ու նսեմացնում է հայհոյողին: Այս վերջին դիտարկումը բարեկամաբար` գուցե եւ տեղ հասնի:
Իգոր Մուրադյանի փչացած ձայնասկավառակը

Արտաշես Շահբազյան