Պետերբուրգում որոշել են կաշառքին նվիրված հուշարձան կանգնեցնել
Սանկտ–Պետերբուրգում կաշառքին նվիրված հուշարձանի մրցույթ է հայտարարվել։ Այն կստանա «Որսաշան լակոտ» անվանումը և կմարմնավորի կաշառակերության ողջ արատավորությունը։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Մրցութային ֆոնդը 350 հազ. ռուբլի է։ Ժյուրիի անդամներն են հայտնի նկարիչներ, Էրմիտաժի և Ռուսական թանգարանի փորձագետներ, հասարակական գործիչներ։ Նախ կընտրվեն լավագույն 20 նմուշները, այնուհետև դրանք կներկայացվեն ցուցադրության։
Արտահայտությունը՝ «брать взятки борзыми щенками», ռուսաց լեզու է մուտք գործել Նիկոլայ Գոգոլի «Ռեվիզոր» ստեղծագործությունից, որտեղ հերոսներից մեկը կաշառքը վերցնում էր հենց որսաշների լակոտների տեսքով։
Որոշ ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ Ռուստանում 2011թ. կաշառքը համեմատաբար մեծացել է 5 անգամ՝ 61 հազ.–ից դառնալով 300 հազ.։