Լրահոս

14.06.2012 15:45


Բնակիչները՝ Օսկանյանի գործի մասին. «Իրենք թող իրենց փող լվանալը բռնեն, ոչ թե Օսկանյանին»

Բնակիչները՝ Օսկանյանի գործի մասին. «Իրենք թող իրենց փող լվանալը բռնեն, ոչ թե Օսկանյանին»

Կառավարության շենքի մոտ հավաքված՝ Արամի, Բուզանդի, Լալայան փողոցների անտուն մնացած բնակիչներն այսօր քննարկել են վերջին իրադարձությունները՝ կապված ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ: «a1plus.am»–ի փոխանցմամբ՝ այդ մարդկանց կարծիքով՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի մինչև նախագահի ընտրությունները Հայաստանում մնա միայն մեկ թեկնածու՝ Սերժ Սարգսյանը:

Էդքան շինարարությունը արեցին, մեռան փող լվանալով, իրենք թող իրենց փող լվանալը բռնեն, ոչ թե Օսկանյանին բռնեն: Օսկանյանը երևի նախագահացու պիտի լինի, դրա համար ուզում են տեղից հանեն, որ ինքը՝ Սարգսյանը, նորից կեղծի, ինչ ուզենա՝ անի,-ասել է Բուզանդի 9 շենքի նախկին բնակիչ Քնարիկ Առաքելյանը։

Պետական կարիքներին զոհ դարձած քաղաքացիները համոզմունք են հայտնել նաև, որ 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը կպարտվի, քանի որ ժողովուրդը նրան չի ընտրում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը