Լրահոս

14.06.2012 14:33


Կենտրոնի նախկին բնակիչները Կառավարության շենքի առջև բողոքի ցույց են կազմակերպել

Կենտրոնի նախկին բնակիչները Կառավարության շենքի առջև բողոքի ցույց են կազմակերպել

Հյուսիսային պողոտայի, Արամի և Բուզանդի փողոցների նախկին բնակիչներն այսօր Կառավարության շենքի առջև բողոքի գործողություն են անցկացրել: Նրանց քանդված տների դիմաց հատկացվելիք գումարի մի մասը մինչ օրս վճարված չէ. ցուցարարները կառավարությունից պահանջում էին արդարության վերականգնում:

Նրանք պատմել են, որ ընտրություններից առաջ իրենց կանչել են, «հույսով արել», թե հարցը լուծվելու է, բայց մինչ այսօր ոչ մի բան չեն արել:

 «Մեր տները քանդել են, չնչին կոպեկներով հանել դուրս։ Թալանեցին մեզ, մեր տներից հանեցին, մեզ շպրտեցին, իրենց համար տներ սարքեցին, ամեն մեկս աշխարհի մի ծայրում՝ որը տուն ունի, որը չունի»,-պատմում էին ցուցարարները:

Քաղաքացիները հուսահատ պատմում էին, որ դիմել են տարբեր պատկան մարմինների, պաշտոնյանների, նամակներ են ուղարկել, սակայն ոչ մի արդյունք չկա։     

Այս խորագրի վերջին նյութերը