Լրահոս

14.06.2012 14:33


Մեկնարկում է 5-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

Մեկնարկում է 5-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

Հունիսի 15-ին և 16-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Smart Country-թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումը կիրականացվի հունիսի 15-ին, ժամը 10:30-ին «Արարատ» սրահում:

Ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները: 

Այս տարի ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակում գրանցվել է մասնակից կազմակերպությունների մոտ 48% աճ: Եթե 2011թ. ֆորումին մասնակցում էին շուրջ 40 կազմակերպություններ, ապա այս տարի` 59, որից 38-ը` տեղական, իսկ 21-ը` արտասահմանյան:  

Այս խորագրի վերջին նյութերը