Լրահոս

14.06.2012 14:10


Ըստ «ԱԺ կանոնակարգ օրենք»–ի՝ ո՞ր քաղաքական ուժն է համարվում ընդդիմություն

Ըստ «ԱԺ կանոնակարգ օրենք»–ի՝ ո՞ր քաղաքական ուժն է համարվում ընդդիմություն

Երեկվա կոալիցիոն գործընկերոջը պատկերացնո՞ւմ եք վաղվա ընդդիմադիր գործընկերոջ դերում։ ԲՀԿ–ի վերաբերյալ այս հարցին  ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Դավթյանը պատասխանել է հետևյալ կերպ.

Մեզ մոտ կարծես թե այնպես է ընկալվում, թե ընդդիմություն լինելն ինչ–որ  պախարակելի բան է։ 5 տարի հետո մենք կունենանք նոր խորհրդարանական ընտրություններ, և ընտրողը պիտի որոշի, թե ՀՀԿ–ն որտեղ է լինելու՝ իշխանակա՞ն դաշտում, թե՞ ընդդիմադիր։ Սա նորմալ, բնական քաղաքական պրոցես է, ու սրան մենք նույնքան բնական պիտի վերաբերվենք ու արձագանքենք։ Ուղղակի հաշվի առնելով այն, որ մենք 21 տարվա պետություն ենք, յուրաքանչյուր նոր բան, որ ներմուծվում է մեր կյանք, այդ թվում՝ նաև քաղաքական, մեզ համար, կարծես թե, անսովոր ու որոշակիորեն օտար է թվում, բայց կարծում եմ, որ կյանքը շատ ավելի բազմազան է։ Սա, ավելի շուտ, մեզ մոտ ձևավորված կարծրատիպերի խնդիր է։

Հարցադրմանը ՝ այնուամենայնիվ ԲՀԿ–ն ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ, Դավթյանը պատասխանել է.

–Մենք կանոնակարգ օրենքում որոշակի փոփոխություններ իրականացրեցինք։ Դա նաև Եվրախորհրդի պահաջն էր, որպեսզի ընդդիմությանը որոշակի լրացուցիչ իրավունքներ տրամադրվեին։ Այդ համատեքստում ձևակերպվեց, թե որ խմբակցությունն է համարվում ընդդիմադիր։ Կա երկու պայման՝ 1) նիստերից մեկում ուժը հայտարարում է իր ընդդիմադիր լինելու մասին, 2) Կառավարությունում նա պորտֆել չի ունենում։ Հիմա երկրորդ պայմանը, կարծես թե, կատարված է, առաջինը դեռ չկա։ Հիմա առաջիկա նիստերին կլինի՞ առաջին պայմանը, թե չէ, սպասենք՝ կտեսնենք։     

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը