Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին, ով կասկածվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն նախապատրաստելու համար:
Սամվել Հովհաննիսյանը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նախկին խնամին է:
2006թ. Սամվել Հովհաննիսյանին աշխատանքից ազատելուց հետո նրա դեմ քրեական գործ էր հարուցվել «Մարդու առևանգում կազմակերպված խմբի կողմից» հոդվածով, սակայն հետո կարճվել էր։
ԱԱԾ–ն ձերբակալել է ՔՀՎ–ի նախկին պետին

7or.am