Լրահոս

14.06.2012 13:15


Այսօր արյան դոնորի համաշխարհային օրն է

Այսօր արյան դոնորի համաշխարհային օրն է

Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է:

2005թ. Ժնևում՝ Առողջապահության համաշխարհային վեհաժողովի նստաշրջանում, ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է Արյան դոնորի համաշխարհային օր:

Արյուն առաջին անգամ փոխներարկվել է մարդուց մարդուն 1819թ. Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդկային կյանք:

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2010թ. կատարվել է մոտ 15 000 արյունատվություն: Սակայն մենք ունենք հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր:

Ըստ ՀԱԿ-ի երաշխավորագրերի` արյան բաղադրամասերով և պատրաստուկներով երկրի պահանջարկն ապահովելու համար Հայաստանում, ելնելով բնակչության քանակից, անհրաժեշտ է իրականացնել 60000 արյունատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը