Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված քրեական գործին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «7օր»–ի խնդրանքով անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված քրեական գործին։ «7օր»–ը մասնավորապես հետարքրքվել է. «Որպես ԱԺ նախագահ՝ ինչպե՞ս եք մեկնաբանում ՀՀ ԱԺ նորընտիր պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի նկատմամբ իրականացված գործողությունը, որը նա գնահատում է որպես քաղաքական պատվեր»։
–Ես վստահ եմ, որ քաղաքական որևէ ենթատեքստ չկա։ Նախաքննությունը շարունակվում է, սպասենք իրավապահ մարմինների վերջնական գնահատականին,–պատասխանել է Հովիկ Աբրահամյանը։

7or.am