Լրահոս

14.06.2012 13:00


Ադրբեջանական կլանը պատերազմ սկսելու ցանկություն չունի

Ադրբեջանական կլանը պատերազմ սկսելու ցանկություն չունի

«Ադրբեջանական կլանն ինքը պատերազմ սկսելու ցանկություն չունի: Ներքին սպառմանն ուղղված հայտարարությունները չեն կարող պատերազմի հանգեցնել: Այնպես որ, այս պահի դրությամբ իրական վտանգ գոյություն չունի: Ճիշտ է, Ադրբեջանը շարունակաբար վերազինվում է, սակայն գոյություն ունեն մի շարք հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնի պատերազմ սկսելուց առաջ»,–այսօր ասուլիսին ասել է Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը։

Ըստ բանախոսի` Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանային խաղաղությունը կախված է իրենից: Իսկ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի նավթադոլարների, պետք է ապավինի իր բանակին: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը