«Անշարժ գույքի շուկայում ունենք պահանջարկի անկում, բայց որքան էլ զարմանալի է` դա գների անկման վրա չի ազդել»,–այսօրվա ասուլիսին ասել է «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը։ Ըստ բանախոսի՝ կառուցապատման ծավալների ավելացում չունենք, շինանյութի գների նվազում չկա, հակառակը` որոշակի ավելացում կա և մյուս բնագավառներում էլ նվազում չունենք: «Այդպիսով` անշարժ գույքի շուկայում պահպանվում է կայուն ծանր վիճակը»,- եզրահանգել է Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկայի վրա դոլարի արժևորման ազդեցությանը, ասուլիսի մեկ այլ բանախոս՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանն ասել է. «Դոլարը միշտ նշանակություն ունի, քանի որ մարդիկ միշտ դրամի հետևում դոլար են տեսնում: Եվ ես վստահ եմ, որ դոլարը շարունակելու է արժևորվել»։ Ըստ Մայարյանի՝ 2013թ. դոլարի փոխարժեքըը կլինի 460 դրամ մեկ դոլարի դիմաց, իսկ արդեն 2014թ.` 520 դրամ. «Կառավարություն այս իմաստով լուրջ մտածելու տեղ ունի, նաև անելիք»,-ընդգծել է Գ. Մակարյանը:
Անշարժ գույքի շուկայում կայուն ծանր վիճակ է
«Անշարժ գույքի շուկայում ունենք պահանջարկի անկում, բայց որքան էլ զարմանալի է` դա գների անկման վրա չի ազդել»,–այսօրվա ասուլիսին ասել է «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը։ Ըստ բանախոսի՝ կառուցապատման ծավալների ավելացում չունենք, շինանյութի գների նվազում չկա, հակառակը` որոշակի ավելացում կա և մյուս բնագավառներում էլ նվազում չունենք: «Այդպիսով` անշարժ գույքի շուկայում պահպանվում է կայուն ծանր վիճակը»,- եզրահանգել է Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկայի վրա դոլարի արժևորման ազդեցությանը, ասուլիսի մեկ այլ բանախոս՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանն ասել է. «Դոլարը միշտ նշանակություն ունի, քանի որ մարդիկ միշտ դրամի հետևում դոլար են տեսնում: Եվ ես վստահ եմ, որ դոլարը շարունակելու է արժևորվել»։ Ըստ Մայարյանի՝ 2013թ. դոլարի փոխարժեքըը կլինի 460 դրամ մեկ դոլարի դիմաց, իսկ արդեն 2014թ.` 520 դրամ.
«Կառավարություն այս իմաստով լուրջ մտածելու տեղ ունի, նաև անելիք»,-ընդգծել է Գ. Մակարյանը: