Սպառված բնական գազի համար այսուհետ փոխհատուցում կստանան միայն նպաստառու ընտանիքները
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը որպես փոխհատուցում վճարել 76 մլն 659 հազար դրամ՝ անապահով ընտանիքների 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության մասնակի փոխհատուցման համար:
Նշենք, որ 2011թ. ապրիլի 1-ից մինչև 2012թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300 խմ գազի քանակության համար վճարումները գանձվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից (1000 խմ համար` 132,0 հազ. դրամ) նվազեցված գնով` 1000 խմ համար` 100,0 հազ. դրամի չափով: Միաժամանակ, 1000 խմ համար` 32 դրամ կազմող գների տարբերության գումարը (յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով 300 խմ գազի քանակության համար) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ ցուցակների ճշգրտման աշխատանքներն ավարտվել են: Նշվեց նաև, որ այսուհետ փոխհատուցում կստանան միայն նպաստառու ընանիքները: