Լրահոս

14.06.2012 10:50


2012-2013թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթի հայտարարություն

2012-2013թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթի հայտարարություն

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2012-2013թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում սովորող  2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ: Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունն ըստ ՀՀ կառավարության ՀՀ բուհերի առկա ուսուցման 2012/2013 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների հաստատած ցանկի համապատասխան կոդավորման դուրս է մանցել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։  Տե՜ս http://www.aefweb.org/scholarships/?page_id=244

 

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15  կամ 74 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել http://www.aefweb.org/scholarships/ կայքից, և մինչև 2012 հունիսի 4-ից մինչև հուլիսի 20-ը ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ։

 ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը