Լրահոս

14.06.2012 10:02


Քըրք Քրքորյանի հարսնացուն ֆլեշմոբ է կազմակերպել նրա 95-րդ տարեդարձի առթիվ (տեսանյութ)

Քըրք Քրքորյանի հարսնացուն ֆլեշմոբ է կազմակերպել նրա 95-րդ տարեդարձի առթիվ (տեսանյութ)

Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի 59-ամյա հարսնացուն՝ Ջոան Դանջերֆիլդը, անակնկալ է մատուցել նրան՝ ծննդյան 95-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպելով ֆլեշմոբ: Այս մասին գրում է ամերիկյան «Forbes» պարբերականը:

 Ջոանը ձևացրել է, թե շփոթել է իրենց առանձնատան բանալիները, որպեսզի որոշ ժամանակ փեսացուին պահի  սիզամարգի մոտ, որտեղ և տեղի էր ունենալու ֆլեշմոբը: Քրքորյանին զարմացրել է հարսնացուի անակնկալը:

Նշենք, որ  «Forbes»-ը հայազգի մեծահարուստի կարողությունը գնահատում է 3,3 մլրդ դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը