Լրահոս

14.06.2012 09:37


Կամերային երաժշտության տանը հանդես կգա աշխարհի լավագույն ջազ դաշնակահարներից մեկը

Կամերային երաժշտության տանը հանդես կգա  աշխարհի լավագույն ջազ դաշնակահարներից մեկը

Հունիսի  27-ին`  ժ.19:00-ին, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի  համերգը: 

Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Որպես մենակատար հանդես կգա  աշխարհի լավագույն ջազ դաշնակահարներից մեկը՝ երգահան, դասական երաժշտության փայլուն մեկնաբան, «Գրեմի» մրցանակաբաշխության  թեկնածու, ջազ և դասական երաժշտական բազմաթիվ փառատոների մասնակից Ուրի Քեյնը  ԱՄՆ–ից:

Այս խորագրի վերջին նյութերը