Լրահոս

13.06.2012 14:21


Քննարկվել են զորավարժության նախապատրաստման հետ կապված խնդիրներ

Քննարկվել են զորավարժության նախապատրաստման հետ կապված խնդիրներ

Ս. թ. սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում կայանալիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ  Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավարությունը:

Զորավարժարանի տարածքում Սեյրան Օհանյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին, ուսումնական կետերի, զորավարժությանը մասնակցող ազգային ստորաբաժանումների տեղակայման վայրերի ու զորավարժության մտահղացումով նախատեսված տարածքների կահավորման վիճակին:

Զորավարժարանում անցկացված ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորավարժության նախապատրաստման հետ կապված խնդիրներ, տրվել են համապատասխան հրահանգներ և ցուցումներ:  

Այս խորագրի վերջին նյութերը