Քաղաքական

13.06.2012 13:49

«Ժառանգությունն» ու Ալեքսանդր Արզումանյանը չեն բացառում Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը

«Ժառանգությունն» ու Ալեքսանդր Արզումանյանը չեն բացառում Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից «7օր»–ը հետաքրքրվել է՝ այդ կուսակցությունն ի՞նչ տեսակետ ունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին փողերի լվացման համար կասկածելու մասին։

–Տարօրինակ է, որ այդ ուսումնասիրությունը համընկավ Վարդան Օսկանյանի ակտիվ քաղաքական գործունեության հետ, հատկապես խորհրդարան նրա մտնելու հետ։ Եթե հանկարծ պարզվի, որ դա քաղաքական ենթատեքստ ունի, ինչը շատ հնարավոր է, կարծում եմ, որ դա անընդունելի մոտեցում է։ Եվ ընդհանրապես՝ այդ գործելաոճը, մենք կարծում ենք, առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում քաղաքական ընդդիմախոսների հանդեպ,–ասել է «Ժառանգության» մամուլի խոսնակը՝ չբացառելով, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ «7օր»–ի հետ զրույցում չի ցանկացել մանրամասն պատասխանել հարցին՝ նշելով, որ վաղը ծավալուն հարցազրույց է հրապարակվելու, և բոլոր հարցերի պատասխանները կլինեն։ Նա սահմանափակվել է միայն ասելով հետևյալը.

–Ես գործի հանգամանքներին ծանոթ չեմ, ընթացքում կերևա, բայց ակնհայտ է, որ քաղաքական ենթատեքստ, քաղաքական դրդապատճառ կա այս ամեն ինչում։ Իմ նկատմամբ էլ մինչև այսօր քրեական գործ կա փողերի լվացման հոդվածով, այնպես որ, ես շատ լավ պատկերացնում եմ այդ բաները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։