Լրահոս

13.06.2012 11:40


Կարկուտը ցանքատարածքներ է վնասել

Կարկուտը ցանքատարածքներ է վնասել

Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 9-ին, ժամը 15.30-17.50-ն Փամբակ գյուղում տեղացած կարկտի հետևանքով վնասվել է 130 հա հացահատիկի ցանքատարածք, 40 հա տնամերձ հողատարածք, սատկել է 11 մանր եղջերավոր անասուն: Վնասի չափը ճշտվում է:

Տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

 

***

Նույն օրը Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում հու­նիսի 9-ին, ժամը 15.30-17.50-ն տեղացած կարկտի հետևանքով վնասվել է 33 հա հա­ցա­հա­տիկի և 35 հա կարտոֆիլի ցանքատարածու­թյուն, 41 հա մրգատու այգի և տնամերձ հողա­տա­րածք:

Վնասի չափը ճշտվում է:

Տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

 ***

Նույն օրը Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում ժամը 15.20-ից մինչև ժամը 16.10-ը տեղացել է կարկուտ, ինչի հետևանքով վնասվել են ցանքատարածքներ և այգիներ:

Վնասի չափը ճշտվում է:

Այս խորագրի վերջին նյութերը