Վարդան Օսկանյանի հայտարարության հետ կապված կանխատեսելի էր, որ իշխանությունները պետք է «երդում ուտեն», որ նախկին արտգործնախարարին «փողերի լվացման» հետ կապված ԱԱԾ հրավիրելը քաղաքական պատվեր չէ: Սակայն այսօր սույն գործի հետ կապված ՀՀ ԱԱԾ կողմից տարածած հայտարարությունը ուղղակի հաստատում է քաղաքական պատվիր մասին կասկածները: Հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը քրեական գործը հարուցել է 25.05.2012թ.։ Ուշադրությո՛ւն. դրանից մեկ օր առաջ ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց կոալիցոն կառավարության մեջ չմտնելու մասին: Զարմանալի զուգադիպությամբ եւ օպերատիվությամբ ընդամենը մեկ օր հետո ԱԱԾ քրեական գործ է հարուցում այդ կուսակցությունում կոալիցոն կառավարությանը բացահայտ ընդդիմացող եւ նախագահի պոտենցիալ թեկնածու Վարդան Օսկանյանի դեմ:
Եթե իրականում միլիոնավոր դոլարներ «լվացված» լինեին եւ գոյություն ունենային փաստացի ապացույցներ, ապա ԱԱԾ–ն պարտավոր էր ավելի վաղ քրեական գործ հարուցել եւ ոչ թե սպասեր քաղաքական հարմար պահի:
Փորձը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները իրավապահ եւ ուժային կառույցները օգտագործում են քաղաքական խնդիրներ լուծելու եւ վերարտադրվելու համար:
Չնայած, որ ՀՀԿ մամլո խոսնակը հայտարարում է, որ քաղաքական հետապնդումների ժամանակաշրջանը վաղուց է անցել, սակայն տեղին է հշեցնել, որ նորանկախ պատմության ընթացքում ՀՀԿ առաջնորդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք երկար տարիներ ղեկավարել է ուժային եւ իրավապահ կառույցները, որոնք շատ դեպքերում քաղաքական հստակ խնդիրներ են լուծել:
Հիմա ստացվում է, որ ՀՀԿ մամլո խոսնակը պաշտոնապես Սերժ Սարգսյանին մեղադրում է նախկինում հակառակորդների դեմ քաղաքական հետապնդումների օպերացիաներ կազմակերպելու մեջ: Իսկ մի՞գուցե պատմաբան Շարմազանովը նկատի է ունեցել խորհրդային ժամանակները կամ դրանից էլ առաջ:
Քաղաքական պատվերների մեխանիկան

Դերենիկ Մալխասյան