Լրահոս

12.06.2012 16:57


«Եվրո-2012»-ում Շևչենկոն առայժմ լավագույնն է

«Եվրո-2012»-ում Շևչենկոն առայժմ լավագույնն է

«Castrol EDGE» ինդեքսի տվյալներով՝ «Եվրո-2012»–ում առայժմ լավագույնը Ուկրաինայի հավաքականի ավագ Անդրեյ Շևչենկոն է, ով  Ուկրաինա–Շվեդիա երեկվա խաղում դարձավ դուբլի հեղինակ ու հաղթանակ պարգևեց իր թիմին։ Այս մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ–ի պաշտոնական կայքից։

Ըստ այդ տվյալների՝ Շևչենկոյի ինդեքսը  9,70 է։ Երկրորդը Զլատան Իբրահիմովիչն է (9,57), երրորդը՝ Ալան Ձագոևը (9,52):

Նշենք, որ «Castrol EDGE» ինդեքսը հաշվի է առնում ցանկացած փոխանցում, հարված կամ գնդակը խլելը, որը հետագայում հանգեցրել է գոլի։

Այս խորագրի վերջին նյութերը