Լրահոս

12.06.2012 15:13


ՀԱԿ–ը պահանջում է, որ իր ներկայացուցիչը ներառնվի Աժ ԵԽԽՎ պատվիրակության մեջ

ՀԱԿ–ը պահանջում է, որ իր ներկայացուցիչը ներառնվի Աժ ԵԽԽՎ պատվիրակության մեջ

ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր կրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ՀԱԿ–ի ներկայացուցչին չներառելու խնդրին։ Զուրաբյանը հայտնել է, որ հանդիպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ ու քննարկել այս հարցը, սակայն Աբրահամյանը նշել է, որ ըստ կանոնակարգի՝ թույլատրվում է ընտրություններից հետո առաջիկա 6 ամիսների ընթացքում պատվիրակության կազմը թողնել անփոփոխ։

Իսկ մենք համարում ենք, որ նախ այդ իրավունքը մի քիչ տարօրինակ է մեզ համար, և երկրորդ, եթե անգամ պատվիրակության ղեկավարը նման իրավունք ուներ օրենքով, ապա ինքը պետք է վարվեր համաձայն տրամաբանության, այսինքն՝ կազմվեր լրիվ նոր կազմ, լրիվ նոր պատվիրակություն, որը կարտացոլեր նոր ընտրությունները՝ թեկուզև այս կեղծված արդյունքներով։ Սա նշանակում է, որ իրենք նորից վախենում են, որ Կոնգրեսի ձայնը հասնի ԵԽԽՎ։ Մենք պահանջելու ենք, որ այս իրողությունը փոխվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը