Վահան Հովհաննիսյանը խիստ անհավանական է համարում որևէ հանցավոր գործունեություն Օսկանյանի կողմից
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը «7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին փողերի լվացման համար կասկածելու դեպքին, ընդգծել է՝ քրեական մեղադրանքին մանրամասնորեն ծանոթ չէ և չի կարող շտապել ամբողջական մեկնաբանություն տալ, բայց ընդհանարպես՝ շատ տհաճ երևույթ է համարում այս ամենը։
–Ես, անձամբ ճանաչելով Վարդան Օսկանյանին, նրա ընտանիքը, խիստ անհավանական եմ համարում նրա կողմից որևէ հանցավոր գործունեություն, և ընդհանրապես համարում եմ անընդունելի, եթե քրեական գործերի քողի տակ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Իհարկե, ես գործը մեկնաբանել հիմա չեմ կարող, մանրամասներին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ անթույլատրելի է քաղաքական հետապնդում իրականացնելու որևէ փորձ ճանաչված քաղաքական դեմքի նկատմամբ՝ քրեական մեղադրանքների քողի տակ,–նշել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am